Իշխանական ագիտպրոպը արդյունաբերական մասշտաբով կոմպրոմատ է լցնում դաշտ ԲՀԿ-ի դեմ։

Ընդ որում, իրականում լուրջ կոմպրոմատ էլ չէ։

Ես չունեմ որևէ համակրանք ԲՀԿ-ի կամ իր ղեկավարի հանդեպ, բայց իմ համար խնդալու է, որ բամբասանքներ են լցնում լրատվամիջոցներ, թե բա՝ «ԱԱԾ-ն հայտնաբերել է, որ 2018 թվականին Նաիրան ԲՀԿ-ականների հետ խոսակցություններում ասել է, որ Նիկոլին աղանդավորներն են ընտրել»։

Փաստերով խոսեմ.

• 2018-ի դեկտեմբերին ԲՀԿ-ն ընտրվել է նույնիսկ այն պայմաններում, երբ իրենց գրասենյակներում ոստիկանությունը խուզարկություններ էր անում, այն պայմաններում, երբ ԱԱԾ-ի ու ոստիկանության մանրադիտակի տակ էին։

• Նիկոլենք բազմիցս տարբեր առիթներով Հայաստանում և Հայաստանից դուրս 2018 թվականի ընտրությունները որակել են որպես Հայաստանի պատմության ամենաթափանցիկ, ամենաազատ ընտրություններ։

ԲՀԿ-ն այդ ընտրությունների մի մասն է։

Եթե բարոյականության մակարդակն ենք քննարկում, ապա հիշեցնեմ.

• Մի տարի էլ չի լրացել, ինչ Նիկոլը Ծառուկյանի դստեր հարսանիքին էր ընտանիքով։

Ինչ ունենք այսօր.

• Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության անդամների զանգվածային ձերբակալություններ («բա լա՞վ էր, որ Սերժի վախտ...» ասողներին. բա չէի՞ք ասում, որ հիմա Սերժի վախտը չի՞...)։

• Ընդդիմադիր պատգամավորների տների և աշխատասենյակների խուզարկություններ, որևէ քրեական գործերի հետ կապ չունեցող նամակագրության, փաստաթղթերի բռնագրավում ու միանգամից դրանք լցվում են մամուլ։

• Ոստիկանությամբ ու ջրցան մեքենաներով շրջապատված ԱԺ։

Այս ամենը՝ իշխանությունների ապիկարության պատճառով աղետի վերածված համաճարակի, տնտեսական ծանրագույն ճգնաժամի, արտաքին քաղաքականության ոլորտում շղթայական տապալումների ֆոնին։

Անկախ այն բանից, թե ԲՀԿ-ում ով ինչ ղալաթ է արել երբևէ, այս պահին բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ԲՀԿ-ի դեմ այս բռնաճնշումներին, պետական հանցագործներ են։

Հանցագործներ են, որոնք հանրապետության և ընդհանրապես պետականության հիմքերն են քանդում։

Եթե մենք ուզում ենք երբևէ ուժեղ երկիր ունենալ, որի հետ հաշվի կնստեն հարևաններն ու «աշխարհի մեծերը», ապա մեր պետականության հանդեպ այս հանցագործությունները պիտի խստագույնս պատժվեն։ Ու պատժվելու են վաղ թե ուշ։

Անկախ ԲՀԿ կամ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած իմ կամ ձեր զգացմունքներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել