Բարի խուզարկում։

Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, չի համապատասխանում իրականությանը:
Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:
Քիչ առաջ այս՝ 093-721-122 հեռախոսահամարով ինձ զանգահարած քննիչը տեղեկացրեց, որ
իրենք պատրաստվում են խուզարկել ոչ թե ԱԺ իմ աշխատասենյակը, այլ Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը:

Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, հարցրել են՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել