«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հստակ ակնարկեց, որ «Լուսավոր Հայաստանից» ԲՀԿ-ն աջակցություն չի ստանա: Այս մասին նա մասնավորապես նշեց. «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է եղել, որ հեղափոխությունից հետո ասել է` պահն է, որ օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից եւ բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ:

Մենք այն ուժն ենք, որ ունեցել է ամենալարված հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Բայց ի պատասխան դրա` մենք տեսանք, որ իշխանությունը քաղաքական հուշագիր կնքեց, գործընկեր դարձրեց իրեն, եւ այսօր, երբ այդ գործընկերը որոշել է, որ պետք է սրի իր հռետորաբանությունը, իրավական գործընթացներ է սկսել»:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ եւ համատեղ պայքար կծավալի՞ իշխանության դեմ, պատգամավորը շեշտեց. «Մենք նման օրակարգ այս պահին չունենք»:

Ի դեպ, երեկ, թեպետ ԼՀԿ-ն որոշում չուներ, թե ինչպես է վարվելու, եթե Գ. Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու հարցը բերվի Ազգային ժողով, սակայն, այդուհաներձ, «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել: «Լուսավոր Հայաստանն» այսօր կրկին կընտրի երրորդ ճանապարհը` կքննադատի եւ իշխանությանը, եւ քաղաքականության մեջ բիզնեսով զբաղվելը, սակայն վերջում չի մասնակցի քվեարկությանը` մնալով ձեռնպահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել