Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսի պատճառով Եվրապոյի սահմանները փակ մնացին ընդհանուր առմամբ երեք ամիս։ Այսօրվանից՝ հունիսի 15-ից արդեն Շենգենյան սահմանները վերաբացվում են: Այս մասին գրում է Euronews-ը։ 

Մուտքի սահմանափակումները որոշել են վերացնել Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Շվեյցարիան և այլն:

Իհարկե, խոսքը գնում է միայն Շենգենյան գոտու ներքին սահմանների մասին: Սա նշանակում է, որ մուտքը բաց կլինի միայն եվրոպացիների համար, և նույնիսկ այդ դեպքում՝ ոչ բոլորի համար:

Ինչ վերաբերում է Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներին, ապա նրանց համար սահմանափակումները դեռ գործում են: Ամենայն հավանականությամբ, դրանք կչեղարկվեն  միայն հուլիսին:

«Մենք հասել ենք մի կետի, երբ կարող ենք բացել ներքին սահմանները: Սա Եվրահանձնաժողովի առաջարկությունն է, և շատ երկրներ համաձայնել են դրան», - ասել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել