Ես ազատության մեջ եմ։ Այս անգամ նույնպես ինձ ձերբակալել էին ոստիկանության «օրինական պահանջը» չկատարելու համար։ Բայց այս անգամ ես ոչ թե ակցիա էի իրականացնում, այլ իրականացնում էի խաղաղ հավաքի իրավապաշտպանական դիտարկում։

ՀԳ. Մինչև փաստաբանների ժամանումը ինքս էի փորձում իրավաբանական օգնություն ցույց տալ մյուս ձերբակալվածներին։ Երբ ժամանեցին փաստաբանները՝ հարցրեցի, թե ում է անհրաժեշտ փաստաբան, ինչին ի պատասխան՝ մի շատ «հավեսով» ձերբակալված պատասխանեց՝ «Ու՞մ՝ ում։ Նիկոլին, էլ ու՞մ»։

ՀԳ-2: Հարգելի քաղաքական իշխանություններ, խնդրում եմ այսուհետ ռեպրեսիաներից առաջ նորմալ կահավորել Ոստիկանության բաժինները։ Չի կարելի էդպես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել