Panorama.am-ը գրում է․

Անցած օրվա ընթացքում Բելառուսում COVID-19-ի գրանցված դեպքերի թիվն ավելացել է 721-ով և հասել 53,241-ի, մահացել է ևս 5 մարդ։ Ընդհանուր առմամբ, մահացել է 303 հիվանդ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ տվյալը հրապարակել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ուրբաթ օրվա տվյալներով, Բելառուսում COVID-19-ի դեպքերի թիվը 52 520 էր, մահացել էր 298 հիվանդ:

Հանրապետության առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը հինգշաբթի ասել էր, որ Բելառուսում COVID-19-ով վարակվածության մակարդակի հետ կապված իրավիճակը դրական միտում ունի, բարդ կայունության ժամանակաշրջանից հետո նոր վարակների թվի աճը դանդաղել է:

Այս շաբաթ օրական վարակվածության դեպքերի աճը նվազել է մինչև 700-ի: Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 21-ին ասել էր, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, բայց հանգստանալ պետք չէ: Հետագայում նա Բելառուսի առողջապահական համակարգին կոչ է արել նախապատրաստվել վարակի հավանական երկրորդ ալիքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել