Panorama.am-ը գրում է․

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հարցաքննվել է դատախազների կողմից, ենթադրաբար, կորոնավիրուսից ամենաշատը տուժած շրջաններից մեկում սահմանափակումներ կիրառելու հարցում պաշտոնական անփութություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ սա մաս է կազմում այն քննության, որ հետևել է տասնյակ բողոքներին, որ հյուսիսային Լոմբարդիայի շրջանի երկու քաղաքները պետք է հայտարարվեին «կարմիր գոտիներ» ավելի շուտ՝ վիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո։

Բժիշկներն ու վիրուսաբանները ասում են, որ Ալզանոյի և Նեմբրոյի կարանտինացման երկշաբաթյա ձգձգումը թույլ է տվել վիրուսին տարածվել Բերգամո նահանգում, որտեղ մարտ ամսվա ընթացքում մահացություններն աճել է 571%-ով՝  նախորդ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել