Բառացիորեն երեկ Նիկոլն ԱԺ-ում ասել է, որ եթե օրական 550-600-ից ավելի վարակակիր հայտնաբերվի, ապա իշխանությունները կգնան «տոտալ լոքդաունի»։

1,5 ժամ առաջ Նիկոլը լայվ արեց ու հայտարարեց, որ 723 նոր վարակակիր է երեկ հայտնաբերվել։ Ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի առումով «գործերը լավ չեն»։

Հարց. կհայտարարի՞ տեղաշարժերի կոշտ սահմանափակումների մասին, թե՞ հերթական «բան էր, ասի, անցավ-գնաց»-ն է լինելու։

Երկրորդ ու ամենակարևոր հարցը. ինչպե՞ս է առանց հանրության տոտալ համախմբան հասնելու այդ «կոշտ մեկուսացման» իրագործմանը։

Որովհետև կոշտ կարանտինն անիմաստ է, եթե չկա այդ հարցի շուրջ տոտալ կոնսենսուս բոլոր քաղաքական ուժերի, հանրության բոլոր խմբերի միջև։

Կից նյութն այստեղ՝ Եթե օրական 550-600-ից ավելի դեպք ունենանք․ ստիպված կլինենք գնալ տոտալ «լոք դաունի»․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել