Մարդը գիշերը նստում, փիլիսոփայում, ինչ-որ բաներ է խզբզում մեր ժողովրդի իբրև թե հոգեբանության մասին, հետո, շունչը պահած, սպասում լույսը բացվելուն, որ իր իսկ դիլետանտության ու տգիտության հերթական չափաբաժինն ի ցույց դնի աշխարհին։ Ինչի՞ համար է արվում այդ ամենը։ Պատասխանը պարզ է՝ որ վարակի հետ կապված «վատ գործերի» պատասխանատվությունն իր վրայից ընկնի ժողովրդի, նրա մտածելակերպի, կարգ չպահելու, ի վերջո, Օսմանյան կայսրության վրա… Մի խոսքով՝ մեղավոր են բոլորն ու ամեն ինչը՝ բացի Փաշինյանի ապիկար իշխանությունից։

Ու առավոտ շուտ Փաշինյանի հիմար մտավարժանքներին ծանոթանալով` անկեղծ մտածում էի` ի՞նքն է գիժ, որ հիմա նման բաներ է խոսում, թե՞ ես, որ այդ ամենը լսում եմ։ Սա ի՞նչ պատիժ էր, որ եկավ մեր գլխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել