Առավոտյան լայվում վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին և հերթական անգամ փորձեց մեղքը գցել «ժողովրդի» վրա՝ դրա համար ներկայացնելով մի «հետաքրքիր», բայց, իմ կարծիքով, հիմնազուրկ տեսություն։
Ինձ թվում է՝ իշխանության վերին էշելոններում գաղափար չունեն, թե առհասարակ ինչու են մարդիկ ենթարկվում կամ ինչու չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին։
Օրեր առաջ մի հարցում էի նախաձեռնել այս խնդրի կապակցությամբ (հղումը՝ ստորև) և խոստացել էի արդյունքներն ամփոփել դասախոսությամբ։ Արդ, վաղն այս էջով հանդես կգամ «Ինչու են մարդիկ ենթարկվում կամ չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին» թեմայով։
Ժամը կգրեմ լրացուցիչ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10222849165081840
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել