Ըստ պարետատան կանոնների՝ պարետ Տիգրան Ավինյանն ու իր մոտիկ ընկեր, նախարար Ռուստամ Բադասյանն իրավունք ունեն բացօթյա ու նույնիսկ փակ սրճարաններում, ռեստորաններում առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու նստելու։

Ըստ նույն պարետատան կանոնների՝ Ruben Melikyan-ին և էլի տասնյակ մարդու (բոլորը՝ դիմակներով) բաց տարածքից բռնում են, տանում քաղմաս, որովհետև բողոքի ցույց անելն արգելված է։

* * *

Իշխանությունները լավ չեն հասկանում, որ այս օրինականացված երեսպաշտության վերջը հենց իրենց համար է վատ լինելու։

Վերջը լինելու է ԱՄՆ-ի պես, երբ Լոս Անջելեսի ոստիկանապետ Մայքլ Մուրի հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ քաղաքացին ասում է. «Fuck you, Michael Moore, I refuse to call you an officer or a chief because you don՛t deserve those titles. You are a disgrace. Suck my dick and choke on it. I yield my time, FUCK YOU» (կներեք էլի, որ չթարգմանեմ)։

Ու վայրկենապես դառնում է սոցցանցերի հերոսը։

Վիդեոն դնում եմ ստորև։ Թարգեք այդ երեսպաշտությունը, մի՛ արեք այդպես, պարզապես մի արեք, որ չընկնեք Մայքլ Մուրի օրը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել