Փաշինյանը 3 րոպե 40 վայրկյան խոսաց, չկարողացա հաշվել, թե քանի հատ սուտ խոսաց: Ասում ա՝ ուշ-ուշ էինք մարդկանց ուղարկում օգնություն ստանալու SMS-ները, որ կուտակումներ չլինեին բանկում: Ի՞նչ եք կարծում, մի նախարարությունը, որը օժանդակության տրամադրման ցուցակների մեջ ներառում ա մարդկանց, ովքեր շահառու չեն այդ ծրագրերի, այդ նախարարությունն այդքան հեռատեսություն կունենա՞, որ նման ստրատեգիա մշակի:
Կամ ասում ա․ «Հիմա որ հետադարձ նայում եմ, լավ էր՝ չտայինք էդ օգնությունը, չտայինք, ասեինք՝ ոնց ուզում եք, ապրեք, գոնե համավարկի էս թվերը չէին լինի»: Էս մարդն էլի վստահ ա, որ ինքն ամեն ինչ ի սկզբանե ճիշտ ա արել, ու էլի մեղավորն անպատասխանատու ժողովուրդն ա, որ սոված տունը նստելու փոխարեն գնացել, պետության տված 2 կոպեկ օգնությունն ա ստացել: Ուրիշ երկրների օրինակներ ա բերում (չնշելով երկիրը), որտեղ մի կոպեկ օգնություն չեն տվել ժողովրդին: Բայց էս մեր միամիտը չգիտի, որ իրենց միլիարդավոր պրեմիաների ֆոնին եթե մի հատ էլ որոշեին ժողովրդին նստեցնել տունը ու ոչ մի կոպեկով չօգնել, ապա հիմա բանտախցում հացադուլ հայտարարած կլինեին, ոչ թե ԱԺ ամբիոնից կհոխորտային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել