Panorama.am-ը գրում է․

«Ինձ հետաքրքրում է՝ համավարակի օրերին մենք ունեցե՞լ ենք հստակ ռազմավարություն, թե ինչ ճանապարհով պետք է հաղթահարել վիճակը»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պատգամավորն առաջարկեց այսօր առանցքային ռազմավարություն կազմել և խնդրի լուծման կարճ ճանապարհ գտնել։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ն․ Փաշինյանն ասաց, որ հենց սկզբից կառավարությունն ունեցել է ռազմավարություն, և հենց այդ ռազմավարությունը կապված է եղել յուրաքանչյուրի անհատական վարքագծի հետ։

«Իմ պատկերացումը եղել և շարունակում է մնալ այն, որ մենք պետք է լայնորեն իրազեկենք հանրությանը և քաջալերենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք պաշտպանության բոլոր միջոցները ձեռնարկեն։ Մեր ձախողումը եղել է այն, որ մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուն չենք կարողացել կա՛մ պարտադրել, կա՛մ համոզել, որ նա պահի հակահամաճարակային կանոնները։ Սրա պատճառները բազմաթիվ են՝ և՛ պոզիտիվ, և՛ նեգատիվ»,- ներկայացրեց վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել