Պղծությունների ու այլասերումների քարոզը ԶԼՄ-երով օրենքի ուժով ուզում են դարձնել պարտադիր։

Ազգային ժողով է մտել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները։

Ընդամենը մեկ հատված օրենքի նախագծից։

Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված են տեսալսողական հաղորդումներում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանմանը ներկայացվող պահանջները։

7-րդ կետում նշված է, որ ազգային, կրոնական կամ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու նաև տվյալ խմբերի ներկայացուցիչների կարծիքները:

Այսինքն՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց և իրենց, այսպես կոչված, «համայնքին» օրենքի ուժով տրվելու է տեսալսողական հաղորդումներով այլասերման քարոզ իրականացնելու իրավունք։

Օրենքի նախագծում նշված է, որ սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Օրենքի նախագծի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևայլ հղումով՝ http://www.parliament.am/drafts.php…

Նախագծի հեղինակներն են՝
Վահագն Թևոսյան - «Իմ քայլը» խմբակցություն
Մխիթար Հայրապետյան - «Իմ քայլը» խմբակցություն
Արման Բաբաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել