Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է 2019-ի համար Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցը։ Զեկույցում հերթական անգամ Թուրքիայում կրոնական ազատությունների սահմանափակումների վերաբերյալ մի շարք մտահոգություններ են տեղ գտել։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Զեկույցի Թուրքիայի վերաբերյալ բաժնում նշվել է, որ այդ երկրում խախտվում են ոչ մուսուլմանների իրավունքները ու բերվել տարբեր առանձին օրինակներ։ Մասնավորապես խոսվել է հակասեմականության օրեցօր ավելացող ծավալների, ալևիների աղոթատեղիներին (ջեմեվի) օրինական կարգավիճակ չտրամադրելու, Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից կարգավիճակից զրկելու ու մզկիթի վերածելու նախաձեռնությունների, Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին միջամտելու և այլ թեմաների մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել