Եկել եմ հերթական նվիրյալից խոսամ՝ Դավիթաշենի թաղապետից: Ուրեմն էս մարդը, լավ, ինքը չէ, աները, կինը, ահագին հարուստ ու կայացած մարդիկ են: Կինը 90.000 դոլար ունի հայտարարագրած (2019 թ․-ի տվյալներով), ինքը՝ ՔՊ-ական Միքայել Թումասյանը, շրջում էր Porsche Panamera մակնիշի մեքենայով, իր ասելով՝ նաև 700 հազար դոլար արժողությամբ առանձնատուն ունի Դավթաշենում:

Ու երեկ Դավիթ Խաժակյանի գրառումից հետո, որտեղ խոսվում էր, որ քաղաքապետարանը նոր մեքենա է ձեռք բերում 10 միլիոն դրամով, քաղաքապետի մամլո խոսնակը հստակեցրեց, որ քաղաքապետարանը մեքենան ձեռք է բերում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի ծառայողական կարիքների համար, որովհետեւ հինը մաշված էր ու խափանված, եւ վ/շ ղեկավարն արդեն առնվազն վեց ամիս ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան: Հետո հավելում ա՝ Դավիթաշեն վ/շ ղեկավարը վերջին ամիսներին ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան, որի խափանման պատճառով էլ առաջացել է այս գնման անհրաժեշտությունը:

Սա ես գիտե՞ք՝ մոտավոր ինչի հետ եմ համեմատում․ էն, որ ներկա ու նախկին օլիգարխոտ պատգամավորները դիմում էին ԱԺ-ին՝ Երևանում վարձով տան համար գումար ստանալու համար (100 հազար դրամ):

Նվիրյալ չեն, բա ի՞նչ են էս մարդիկ։ Բա հո իրանց անձնականը Panameran կամ ոտը գետնից պոկելու ինչ-որ մեքենա չէի՞ն առնելու, իրենց հաշվին քշեին, հենա կպոկեն էլի քաղաքապետարանից:

PURK նման նվիրյալներին, դուք էս հեղափոխության իրական դեմքն եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել