Փաշինյանը իշխանությունը պահելու միայն մեկ հնարավորություն ունի․ նա պիտի երկրում բացարձակ ավտորիտար ռեժիմ սահմանի, որից բխում է քաղաքական դաշտում ցանկացած ընդդիմադիր գործունեության փաստացի արգելում: Իհարկե, նա ամեն գնով կձգտի դրան (վաղուց է ձգտում), սակայն կկարողանա՞ արդյոք այդպիսի ռեպրեսիվ մեթոդներով երկար ձգել. սա է խնդիրը: Եթե անգամ Հայաստանի իրական տերերը այդ добро-ն տան նրան, կկարողանա՞ նա անել դա, կստացվի՞ իր մոտ:

Նա չի փորձում գնալ լայն կոնսոլիդացիայի, վերնախավը Հայաստանում պառակտված է, դա բերելու է վտանգավոր անկայունության, ներիշխանական լուրջ գզվրտոցների, պալատական հեղաշրջումների ու, Աստված մի արասցե, շատ ավելի վատ հետևանքների․ իհարկե, երկիր համար ի նկատի ունեմ, այլ ոչ թե իր և իր շարջապատի համար (իրենց ճակատագիրը ինձ չի հետաքրքրում):

Ամենալավ լուծումը կլիներ նրա խաղաղ հեռանալը, սակայն նրա հոգեկերտվածքի տեր մարդիկ հեշտությամբ չեն զիջում, կողքից օգնողներ պիտի լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել