Panorama.am-ը գրում է․

ԱՄԷ-ում հետազոտողների կողմից մշակված նոր կորոնավիրուսի (Covid-19) բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանության իրավունք՝ հնարավորություն ընձեռելով շատ հիվանդների օգտվել այս բուժումից։ Այս մասին տեղեկացնում է ԱՄԷ դեսպանությունը:

«Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկներ և մասնագետներ դոկտոր Յանդրի Վենտուրայի գլխավորությամբ նախորդ ամիս հայտարարել էին նոր կորոնավիրուսի նորարարական և խոստումնալից բուժման հայտնաբերման մասին, որը, կարծես, օգնում է մարմնին պայքարել վիրուսի դեմ և նվազեցնել հիվանդության ախտանիշները։
Այսօր Աբու Դաբիում գտնվող ցողունային բջիջների կենտրոնը հայտարարել է, որ վերլուծությունների արդյունքների համաձայն՝ բուժումն արդյունավետ և անվտանգ է։

«Sheikh Khalifa Medical City» կենտրոնի հեմատոլոգիայի և ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, դոկտոր Ֆաթիմա Ալ-Քաաբին նշել է. «Հիվանդների վիճակը, ովքեր ստացել են ցողունային բջիջների թերապիա, ավելի արագ է բարելավվել, քան նրանք, ովքեր ստացել են միայն ստանդարտ բուժում»։
Նա նաև հավելել է. «Ինչ վերաբերում է ծանր հիվանդներին, ապա նրանց բուժումը ցողունային բջիջներով տևել է մոտ վեց օր, ինչը շատ ավելի կարճ ժամանակահատված է, քան ավանդական բուժման ընթացքի տևողությունը, որի ժամանակ հիվանդները մոտ 22 օր անցկացրել են հիվանդանոցում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել