Երկու տարի շարունակ կրկնում եմ ու դա գաղտնիք չէ բոլորը գիտեն,աջակցելու եմ այն ուժին,ով դուրս կգա փողոց պահանջելու Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը, անկախ քաղաքական տարաձայնությունների ու անձնական ամբիցիաների, ինձ համար բացարձակ կապ չունի թե ո՞վ, կամ ո՞վքեր են,այդ մարդիկ,կամ քաղաքական թիմը, որը կցուցաբերի կամք,վճռականություն ու համարձակություն այդ քայլին գնալու համար,որովհետև գիտակցում եմ, որ Նիկոլը ու նրա կառավարությունը,մեր Հայրենիքի Արցախը ներառյալ,մեր պետականության ու ժողովրդի գերեզմանափորն են:
Այսպես շարունակելն արդեն անթուլատրելի է ու նաև միամտություն է սպասել,մտածելով որ այս հանցագործ խունտան խելքի կգա ու կսկսի ի բարորություն ազգի աշխատել,նաև սին պատրանքներ են, սպասել ինչ որ փրկչի(ների)ասենք Սասունցի Դավիթ էպոսից,որ գան ու փրկեն էրգիրը:
Անհապաղ պետք է ազատվել այս չարիքի իշխանությունից՝ովքեր երկու տարի առաջ ստով ու կեղծիքով,ժողովրդի էմոցիաներն ու էներգիան մանիպուլացնելով,սահմանադրական կարգը տապալելով, բռնազավթեցին ժողովրդի իշխանությունը:
Այն ամենը ինչը նրանք իրականացրեցին այս երկու տարվա ընթացքում մեկ բառով կոչվում է, հանցավոր անգործություն:
Բոլոր ոլորտներում ձախողված,արտաքին քաղաքականությունը տապալած,ժողովրդին հասցրել են ֆիզիկական,սոցիալական,հոգեբանական մեծ վնաս,արդյունքում ունենալով մեկ նպատակ՝ապահովել սեփական բարեկեցությունը,(ֆինանսներ,կարիերա և այլ ճոխություններ ու վայելքներ) ու այդ ամենը պետական բյուջեի հաշվին,այն բյուջեի որը ձևավորվում է ժողովրդի չնչին աշխատավարձի,խոշոր հարկերի միջոցով:
Ուստի հրաժարականի պահանջը անհրաժեշտ ու պարտադիր պայման է,իսկ դրա շուրջ համախմբումը բոլորիս սուրբ պարտականությունը:
Դե ուրեմն համախմբում և հաղթանակ, մի խոսքով կոնսեսուս-1:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել