Panorama.am-ը գրում է․

Edison Tech Solutions վրացական տեխնոլոգիական ընկերությունը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում` նվիրելով ախտահանման 5 խցիկ: Վրացական ախտահանման խցիկները ստեղծվել են «Kaya» և «Edison Tech Solutions» ընկերությունների կողմից մոտ մեկ ամիս առաջ՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար։ Այս մասին գրում է Սպուտնիկ-Գրուզիան։

Հայաստանում դժվարին համաճարակային իրավիճակին մի փոքր օգնելու և տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը լուծելու համար, հունիսի 4-ին Վրաստանում նախաձեռնել էին միջնորդագիր՝ ուղղված Վրաստանի կառավարությանը:

Միջնորդագրում ասվում էր, որ Վրաստանի կառավարությունը կքննարկի հարևան երկրին այդքան դժվար պահին օգնություն ցուցաբերելու հարցը։ Օգնությունը ենթադրում է նաև Վրաստանում հայ պացիենտներին բուժելու հնարավորությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել