Նիկոլը Հայաստանի վարչապետ է 2 տարի 1 ամիս։

Այդ ընթացքում Հայաստանն ունեցել է 3 կառավարություն։

ԱԱԾ 3 ղեկավար է նշանակվել, ընդ որում, 6 ամիս այդ ղեկավարներից մեկը ԺՊ-ի կարգավիճակով էր, ինչը նշանակում է, որ կառույցում այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր սառեցվում են կամ դանդաղում։

Ոստիկանությունում էլ է նույն վիճակը։

ԱԱԾ այսօր նշանակված պետը 29 տարեկան է։

ԳՇ պետն ընդամենը 2 տարի 1 ամիս մնաց պաշտոնում։

Արցախի ՊԲ արդեն 3-րդ հրամանատարն է նշանակվել նույն ժամանակամիջոցում։

Հարցն արդեն անձերը չեն։ Հարցն այն է, որ կադրային այս կարուսել ասեմ, ինչ ասեմ... Մի խոսքով՝ այս անընդհատ ցնցումները քայքայում են Հայաստանի անվտանգության համակարգը։

Պետական որևէ համակարգ չի կարող դիմանալ այսքան հաճախ վերադասավորումների։

Նիկոլը 2 տարի 1 ամիս է՝ քանդում է մեր պետությունը։

#безумныйКороль

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել