Panorama.am-ը գրում է․

Սիրիայի հարցով ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին վերջին օրերին սիրիական լիրայի անկումը կապել է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկած միջոցառումների հետ՝ հայտնելով, որ Միացյալ Նահանգները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին այդ ճգնաժամից դուրս գալու առաջարկ է արել:

Ջեֆրին նշել է, որ Վաշինգտոնն ուզում է քաղաքական գործընթաց տեսնել, որը կարող է և չհանգեցնել վարչակարգի փոփոխությանը, քանի որ Ասադից պահանջում է վարքագծի փոփոխություն ու ապաստան չտրամադրել «ահաբեկչական կազմակերպություններին, ինչպես նաև հենակետեր Իրանին, որը ձգտում է իր գերիշխանությունը տարածել տարածաշրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել