Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում գտնվող «ARTHSRS» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող անտառում ավտոմեքենա է կողաշրջվել:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հագնամանքներում, Nissan Xterra մակնիշի ավտոմեքենան անտառում կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները վթարի վայր ժամանել են՝ անցնելով մոտ 2 կմ հատված ոտքով, քանի որ ճանապարհը դժվարանցանելի էր:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպաններով դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Արտաշես Բարսեղյանն ու տեսուչ Մարատ Խանզադյանը ավտոմեքենայի ուղևորներին, որոնցից մեկը մեծահասակ կին է, մյուսն էլ տղա երեխա, մոտ 2 կմ մեծ դժվարությամբ ոտքով իջեցրել են անվտանգ վայր, քանի որ երեխան և նրա տատիկը բավականին հոգեբանորեն ճնշված էին:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարելում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել