Հանրապետության նրբ., նախկին Ալավերդյան փողոցի վրա գտնվող այս տունը այլեւս գոյություն չունի:

Երկու օր առաջ հողին են հավասարացրել:

Իմ 2017 թվ-ին արած լուսանկարները ու մեր Firdus: The Memory of a Place / Ֆիրդուս. տեղի հիշողությունը գրքի Andrey Ivanov-ի հոդվածից մի պարբերություն.

Փողոցի անկյունում՝ ուղիղ կարմիր գծի երկայնքով, համեստ չափերի ու ճարտարապետական առումով որակյալ մի տուն կտեսնեք՝ սև տուֆից ճակատով, որում կիրառված են հայկական քաղաքային վերնակուլյարի բոլոր արքետիպերը՝ հարթ մշակված, իրար կիպ մոտեցրած տուֆային բլոկներից շքամուտքի պատ, բացվածքների դեկորատիվ շրջանակ, ճշգրիտ պրոֆիլավորված քիվ: Վարպետը (վերնակուլյար ճարտարապետության դեպքում կարելի է տան գլխավոր կառուցողին անվանել «վարպետ»՝ բառի միջնադարյան իմաստով՝ նկատի չունենալով արհեստավարժ ճարտարապետի) հաջողությամբ ներառել է տունը փողոցի և տարածքի կոնֆիգուրացիայում, նրբորեն արտահայտել է ֆասադի հիմնական իմաստային շեշտադրումները՝ դուռն ու պատուհանները, ընդգծել է անցումը տնից դեպի երկինք համեստ, բայց արժանապատիվ կլասիցիստական քիվով, իսկ տան և գետնի հարաբերությունը՝ ավելի կոպիտ, բայց նորից մանրակրկիտ մշակված (կարծես թե բազալտե) հիմքով: Տունը տանիք չունի, դուռը փակված է տուֆե պատով, բայց ամեն ինչ վերականգնելի է, և այս տան օրինակով միջավայրային կառուցապատման արվեստ կարող են սովորել ժամանակակից քաղաքաշինարարներն ու տուն կառուցողները, և ոչ միայն Երևանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել