Tert.am-ը գրում է․

Պարզ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ հրահանգված և պայմանավորված հարձակում է, և ակնհայտ է, որ ոչ մի բովանդակային դիտարկում չկա, հիմնականում վիրավորանքներ և սպառնալիքներ են միայն հնչում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների կողմից Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված հայտարարություններին:

«Այստեղ ոչ թե անօրինականության խնդիր է, այլ իրավիճակի ադեկվատ գնահատման ի սպառ բացակայություն է: Ես խորհուրդ կտամ ԲՀԿ-ի դեմ խոսողներին հնգակի անգամ լսել և անել հետևություններ. այո, տապալել են համավարակի  դեմ պայքարը: Մեղադրելուց առաջ թող նայեն կորոնավիրուսից մահացածների թվին և օրեցօր ուժգնացող համավարակի թվերին, նոր իրենց թույլ տան, ինչ-որ հայտարարություններ անել»:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը, այս առիթով նշել է, թե Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որը վերաբերում է փողերի լվացմանը, հարկերից խուսափելուն և կոռուպցիային, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ քրեական գործերի մասին է խոսքը, բայց կրկին անգամ ոչ ադեկվատ, հիստերիկ ռեակցիայի ենք ականատես լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել