Panorama.am-ը գրում է․

«Վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը»,- պարետատան նիստից հետո ասուլիսում ասաց Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։

Նա նշեց, որ եթե փետրվար-մարտ ամիսներին ունենում էին հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր,  այժմ գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։

«Կարևոր եմ համարում առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության։ Ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են ու ունենում ենք մահճակալային ֆոնդի խնդիրներ»,- ասաց նա։

Մ. Դավիդյանցը նշեց, որ իրենք 4 ամիս շարունակ աշխատում են առանց հանգստի, կտրվել են ընտանիքներից ու բացառապես ողջ օրն անցկացնում են հիվանդանոցում ամբողջ թիմով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել