Tert.am-ը գրում է․

«Իմ քայլի» նիստում այսօր քննարկվեց կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի վրա, խմբակցության հերթական նիստն էր. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ օրակարգում կար մի քանի հարց, և քննարկվել է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը:

Դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանը երեկ նշեց, որ իշխանությանը 100 տոկոսով պետք է փոխել, քանի որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և երկիրը գնում է կործանման, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարարը կամ աշխատատուն: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, և հիմնված է նախկին հիշողության վրա»:

Հարցին, թե ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը նման հայտարարություներ է անում, սա սպասե՞լի էր արդյոք, և իշխանության փոխելու գաղափարը ինչպե՞ս կարող է իրագործվել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ Ծառուկյանի հայտարարությունը ուրախալի է և կարելի է կոչել քաղաքական դաշտում կոորդինատների ճշտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել