ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով բազմիցս աչքի է ընկել իր տարատեսակ անտրամաբանական և դեմագոգիկ հայտարարություններով, ևս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթին՝ իր` անգլերենի ուսուցչուհու պարտքը կատարելով Փաշինյան Նիկոլի առաջ, ով նրա նմանին բերել է ԱԺ։

Հետաքրքիր է, սրտաճմլիկ գրառումից առաջ, ըստ որի` իրենց հիվանդ առաջնորդը և նրա թիմը պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ, տիկին Մակունցն ինչո՞ւ չի անդրադառնում այն խայտառակ բացթողումներին, սխալներին և կորոնավիրուսի պահով Փաշինյանի ու առողջապահության նախարարի խայտառակ և տգետ հայտարարություններին, ինչի արդյունքում էլ այս աղետն ահագնացող տեմպերով տարածվում է երկրում։ Ու հիմա պարզվում է` մարդիկ պետք է լռեն, քանի որ իշխանության եկած իրենց նման անգրագետները իբրև թե պատերազմում են կորոնավիրուսի դեմ։

Զզվելի է, երբ տիկին Մակունցը կրկին հայտարարություններ է անում ժողովրդի անունից։ Լավ կլինի` տիկինը, որն իր հարազատ խմբակցությունը չի կարող վերահսկել քվեարկությունների ժամանակ և խայտառակվում է, երբ իրենց իսկ առաջարկած օրինագծերը չեն ընդունվում քայլիստների՝ քվեարկությանը բացակա լինելու կամ չքվեարկելու պատճառով, ժողովրդի անունից քիչ խոսի։ Մի ֆրակցիա ղեկավարել չի կարող, բոլորիս անունից է խոսում։

Տիկին Մակունցն ինչ-որ ակնարկներ է անում, որ իրենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված չեն, ապրանքներ չունեն, չեն կեղեքում, բիզնեսներ չեն խլում և այլն։ Ինչպես կասեր դասականը․ «Իյա, իրո՞ք»։ Նախ՝ լավ կլինի՝ 2 տարուց ավել իշխանությունն իրենց ձեռքում պահող քայլիստները մի ապացույց ներկայացնեն։

Տիկին Մակունցին տեղեկացնեմ, որ այս երկու տարվա մեջ իրենց իշխանության որոշ ներկայացուցիչներ իր վերը նշած արատավոր երևույթները շատ լավ սովորել են և տարրական բոմժից վերածվել են «քիփիլիկ» օլիգարխների։ Կարող եմ բազմաթիվ քայլիստների անուններ տալ, որոնք այս երկու տարվա մեջ շքեղ տներ, մեքենաներ են գնել և բազմաթիվ բիզնեսներ հիմնել։ Հետաքրքիր է, իրենց պապերի և հայրերի հետ գցած փողերո՞վ են ստեղծել, երբ ոմանց պարագայում գիտեմ նրանց բոմժ անցյալը։ Ինչպե՞ս այս երկու տարվա մեջ այդպես հարստացան։

Տիկին Մակունցի և մյուս քայլիստ պատուհասների հիստերիկ ռեակցիան Ծառուկյանի հայտարարությանը պայմանավորված է վախերով, որ կարող են կորցնել իշխանությունը և այդ իշխանության շնորհիվ ձեռք բերված պաշտոնները, ազդեցությունը և, ամենակարևորը, հարստությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել