Ինչպես պատրաստել հավի լյարդով և պիստակով պաշտետ

Ձուն և սերուցքը թասի մեջ հարել, աղ ու պղպեղ անել, ավելացնել 100 գ հավի լյարդը, ծածկել, 30 րոպեով դնել սառնարանը: Հացի շերտերին կաթ ավելացնել, թողնել փափկեն: Մանր կտրտած սոխը բուսայուղով տապակել` մինչև ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել մնացած կտրտած լյարդը, աղ անել, տապակել`մինչև դուրս գցած հյութը քաշվի, համեմել, կրակից վերցնել, թողնել սառչի: Ջեռոցը միացնել 180*, 15*30 սմ չափի ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել: Տապակած լյարդն ու մարինացված լյարդի զանգվածը լցնել հարիչի թասի մեջ, մշընկույզ, ծիտրոն ավելացնել, լավ հարել, ապա ավելացնել ֆիստաշկան, խառնել, լցնել ջեռոցի տապակի մեջ, եփել 40-45 րոպե:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի լյարդով և պիստակով պաշտետ

Հավի լյարդ  Հավի լյարդ - 400 գրամ

ձու  ձու - 1 հատ

սերուցք  սերուցք - 100 մլ

հաց  հաց - 0,5 հատ

կաթ  կաթ - 150 մլ

սոխ  սոխ - 1 գլուխ

ծիտրոն  ծիտրոն - 1 թեյի գդալ

մշընկույզ  մշընկույզ - 1 թեյի գդալ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

պիստակ  պիստակ - 50 գրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել