Tert.am-ը գրում է.

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը կոչ է արել ԵՄ առաջնորդներին դատապարտել ԱՄՆ-ում Black Lives Matter ցույցերի ժամանակ «ոստիկանության դաժանությունն ու ազատ մամուլի վրա հարձակումները», գրում է Daily Mail-ը։

17-ամյա ակտիվիստուհին Twitter-ում գրառում է կատարել Նյու Յորքում ցույցերի ժամանակ երկու ոստիկանների կողմից 75-ամյա տղամարդուն հրելու և մայթեզրին գցելու կապակցությամբ։

«Ես դեռ սպասում եմ, երբ ԵՄ-ն և առանձին ժողովրդավարական երկրները պաշտոնապես կդատապարտեն ոստիկանության դաժանությունն ու ազատ մամուլի վրա հարձակումները, որոնք ահագնանում են ԱՄՆ-ում»,-գրել է Թունբերգը՝ հավելելով․ «Որքա՞ն երկար ենք պատրաստվում սպասել, տեսնել և լռել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել