Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ,

Դուք հիմա էլ ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի՞ վրա: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ քաղաքական կուսակցությունը կարող է քաղաքական մտահոգություններ ունենալ երկրում ստեղծված աղետալի վիճակի առթիվ ու քաղաքական գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, այն է՝ պետության կառավարումը գցել եք ոտքներիդ, և ձեր իսկ անփութության ու հանցավոր անգործության հետևանքով ժողովրդը հայտնվել է մահերի և սովի ճիրաններում: Թե՞ բոլորի հետ հարաբերվելու ձեր միակ իմացած ձևը շանտաժն ու քրեական հետապնդման սպառնալիքներն են: Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, ավելի շուտ՝ տանում է, բայց ընդամենը մեկ տեղ՝ քաղաքական գերեզմանոց: Ձեր քաղաքական գերեզմանոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել