Tert.am-ը գրում է.

Հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոն խոստացել է պայքարել ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի և սոցիալական անարդարության դեմ։

Դերասանն  Instagram-ում իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ակցիաների և Black Lives Matter-ի ցույցերի վերաբերյալ, ինչպես նաև խոստացել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում փոփոխությունների հասնելու համար։

«Ես այսուհետ խոստանում եմ լսել, սովորել և գործել։ Ես մտադիր եմ վերջ դնել սևամորթների դեմ անիրավությանը»,- գրել է Դի Կապրիոն:

Դերասանի խոսքով՝ «կաջակցի այն մարդկանց, կազմակերպություններին և ընկերություներին, որոնք հավատարիմ են երկարաժամկետ փոփոխությունների հասնելու կարգախոսին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել