Իշխանությունն սկսել է կորոնավիրուսից կախվել: Իշխող ուժի պատգամավորներն իրար հերթ չտալով վայնասուն են դրել, թե էս ի՞նչ եք անում, ախր ո՞նց եք կորոնավիրուսի ժամանակ մեզ քննադատում, թե կորոնավիրուսը պատրազմ է, թողեք պատերազմենք: Նույնիսկ բանը հասել է նրան, որ այդ պատգամավորներից մեկը Նիկոլ Փաշինյանի ու ընտանիքի վարակված լինելու մասին է հիշեցնում:

Հիմա ո՞նց չասեմ, որ գոնե ամաչեք այս վերջին հանգամանքից, հատկապես, որ չեք գտնի մի մարդու, որը կհավատա Փաշինյանի վարակված լինելուն:

Վատ իշխանությամբ պետությունը պատերազմում միշտ պարտվում է, իսկ դուք չունեք այլ ճանապարհ, քան րոպե առաջ հեռանալն է:

Դուք պարտավոր եք հեռանալ թեկուզ հանուն այդ նույն պատերազմը հաղթելու անհրաժեշտության գիտակցումով, որը հենց ձեր ապիկարությամբ դուք պարտվել եք հենց սկզբից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել