Panorama.am-ը գրում է․

Թուրքական իշխանական «Yeni Akit» լրատվական կայքը, հղում անելով պետական Անադոլու գործակալության Բաքվի ներկայացուցչությանը, ներկայացրել է Բաթումի պայմանագրի 102 ամյակին նվիրված հոդված։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Հրապարակման մեջ նշվում է, որ 1918 թվականի մայիսի 28-ին Ադբեջանի անկախության հռչակումից հետո առաջին պայմանագիրը Օսմանյան պետության և Ադրբեջանի միջև եղել է հենց 1918 թվականի հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագիրը, որով երկու «եղբայրական» պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հիմքն է դրվել։

Ըստ հրապարակման՝ այս պայմանագիրը նպատակ է հետապնդել հաստատելու և ամրապնդելու երկու երկրների միջև քաղաքական, իրավական, առևտրային և ռազմական հարաբերությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել