Tert.am-ը գրում է․

Ոստիկանապետի՝ մոտ մեկամյա պաշտոնավարումը ցույց տվեց, որ իրավապահ համակարգում մշուշոտ վիճակ է, ոստիկանն այդպես էլ չիմացավ՝ ո՞րն է քաղաքացու հետ խոսելու կամ քաղաքակիրթ վարվելու մեթոդը։ Այս մասին նշել է «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ՝անդրադառնալով ոստիկանների և քաղաքացու միջև եղած միջադեպին։

«Երբ ասում ու ոգևորվում ենք, որ նման դեպքերն ու երևույթներն անընդունելի են, չի նշանակում, որ նախկինում ամեն ինչ հեշտ է եղել: Ոստիկանների գործողությունների իրավաչափությունը միշտ էլ վիճարկելի է եղել: Բայց մենք առաջ ենք նայում, ոչ թե գորշ ներկան համեմատում անցյալի գաղջի հետ:

Լավ է՝ «խեղդվում եմ» արտահայտությունը լսվեց ու դիմակ չդնող քաղաքացին Ջորջ Ֆլոյդի օրը չընկավ: Սոցցանցերում այս թեման այսօր լայնորեն քննարկվեց: Իշխանությունն ամեն օր հետաքրքիր թեմա է տալիս քննարկման՝ մարդկանց զբաղեցնելու և, գուցե, տխուր իրականության մասին չմտածելու»,- ասաց Գասպարյանը և այնուհետև անդրադարձավ երեկ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ առանց դիմակի մետրո նստած աղջկա լուսանկարի վերաբերյալ հնչած մեկնաբանություններին.

«Վարչապետը, որի ղեկավարած երկրի առողջապահական համակարգը կոլապսի եզրին է, որի տնտեսությունն ամսական հարյուրավոր միլիոն դոլարի վնաս է կրում, որի քաղաքացին գրեթե չի աշխատում, փող չունի, ոչ էլ՝ հեռանկար, սոված է, որի բժիշկը հյուծված է, հիվանդանոցները՝ վարակվածի չեն ընդունում, իսկ ինքը... նկարներ ու լայքեր հավաքելով է զբաղված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել