Armenpress.am-ը գրում է․

Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման տեքստում։

Վարրապետի մեկ այլ որոշմամբ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել