Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ շուտով նոր օգնական է ունենալու, հաղորդում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացի մասնագետի օգնական է նշանակվելու Խուան Մանուել Լիլյոն։Լիլյոն աշխատել է իսպանական «Ռեալ Սոսիեդադում», «Տեներիֆեում», «Ալմերիայում» և մի շարք այլ ակումբներում։ Օգնականի պարտականություններ Լիլյոն կատարել է «Սևիլիայում» և Չիլիի ազգային հավաքականում։

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի օգնականն էր Միկել Արտետան, որը մրցաշրջանի ընթացքում գլխավորեց Լոնդոնի «Արսենալը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել