Իրական սիլլոգիզմ
——————

ա) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

բ) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

գ) Այն իշխանությունը, որը սկզբում չտեսնելու էր տալիս թշնամուն, իսկ հետո, երբ բանը բանից անցել էր, թշնամու դեմ պատերազմում հաղթելու համար հանրությանը միավորելու փոխարեն, կամա թե ակամա, պառակտում է այն ու ատելության քարոզ տանում, դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել