Tert.am-ը գրում է․

Այդ պարային համույթի հետ կապված մենք ոչ կապ ունենք, ոչ տեղեկություն ենք ունեցել, դա եղել է շու ծրագիր, որը կազմակերպել է կոնկրետ միջոցառման պատվիրատուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վիլլա հիլս» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հովհաննես Նալբանդյանը՝ անդրադառնալով սոցանցերում հրապարակված տեսանյութին, որտեղ բեմադրված է, որ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են հարսանիք:

Նա նշեց, որ, բնականաբար, չի կարող ինֆորմացիա տրամադրել, թե ով է եղել միջոցառման պատվիրատուն: «Միջոցառմանը մասնակցել է մոտ 30 հոգի: Այսինքն՝ 30 հոգանոց միջոցառում է եղել, սեղաններին նստած են եղել 5 հոգուց ոչ ավել, սեղանները մեկը մյուսից եղել են 2 մետր հեռավորության վրա: Այն, ինչ պահանջվում է ըստ օրենքի, մեր կողմից պահպանվել է: Պարբերաբար ախտահանում է տեղի ունեցել ալկոգելով, մարդիկ եղել են դիմակներով, բնականաբար ոչ սնվելու ընթացքում»,- ասաց նա:

Ըստ փոխտնօրենի՝ որևէ արտառոց բան չի եղել, այդ պարային համույթն է միայն և ոչ ոք տեղյակ չի եղել, թե ինչ է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել