Խոյ (մարտի21-ապրիլի 20)

Հունիս ամսին Խոյերին սպասվում է նոր նախագծերի սկիզբ: Հատկապես հաջողակ կլինի առաջին քսան օրը, իսկ վերջին 10 օրում խնդիրներ կծագեն, սակայն դուք դրանք կանտեսեք, քանի որ հասկանում եք, որ իրավիճակից դուրս գալը ներկա պահին ձեզ համար չէ: Հունիսին սկզբին կճամփորդեք, որը կփոխի ձեր ծրագրերը, սակայն դրա արդյունքները ձեզ կուրախացնեն: Ամսվա վերջին ուշադրություն դարձրեք Ձեր առողջության վրա: 

Հաջողակ օրեր՝ 10, 11, 12, 22
Վտանգավոր օրեր՝ 6, 13, 14, 20, 21, 28

 

Ցուլ (ապրիլի 21-մայիսի 20)

Հունիսին Ցուլերին բարենապաստ օրերն են սպասվում, քանի որ նրանք կարող են հաղթահարել դժվար խնդիրները: Դուք խոշոր ձեռքբերում կունենաք: Հունիսի կեսերին դուք կքաղեք ընթացքում կատարած ձեր աշխատանքի պտուղները: Հավանական է, որ ձեր աշխատավարձը կբարձարանա կամ էլ պաշտոնի բարձրացում է ձեզ սպասվում:

Հաջողակ օրեր՝ 2, 6, 13, 14, 16, 30

Վտանգավոր օրեր՝ 3, 10, 17, 31

Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 21)

Երկվորյակները հունիսին խնդիրների առաջ կկանգնեն, որոնք իրենք են հրահրել իրենց բնավորությունից ելնելով: Պետք է զգույշ լինել: Հունիսի սկզբին դուք կգտնենք ինքանարտահայտման հաջողակ դաշտ: Ձեզ կգոհացնեն ձեր գործունեության արդյունքները: Հունիսի վերջին որևէ նվեր թույլ կտա ձեզ սկսել նոր ծրագրերի մասին մտածել:

Հաջողակ օրեր՝ 15, 16, 18

Վտանգավոր օրեր՝ 19, 26

Խեցգետին (հունիսի 22– հուլիսի 22)

Հունիսին կլինեն բազմաթիվ ճամփորդություններ, և դուք կայցելեք հասարակական մի շարք միջոցառումներ: Հունիսի սկզբին ձեզ կհաջողվի շրջանցել որոշ խնդիրներ: Ամսվա կեսերին դուք փորձի փոխանակում կունենաք, իսկ հունիսի վերջին շահույթ կունենաք:

Հաջողակ օրեր՝ 2, 5, 12, 16, 18, 19, 26, 30

Վտանգավոր օրեր՝ 3, 7, 17, 21, 31

Առյուծ (հուլիսի 23 – օգոստոս 22)

Հունիսին Առյուծները ստիպված կլինեն հրաժարվել մի շարք առաջարկներից: Հունիսի սկզբին դուք ստիպված եք միաժամանակ մի քանի գործ իրականացնել: Ամսվա կեսերին դուք տարբեր աղբյուրներից փող կստանաք: Հունիսի վերջին ձեզ սպասվում է մասնագիտական հաջողություններ, միգուցե դուք որևէ կոչում ստանաք:

Հաջողակ օրեր՝ 1, 20

Վտանգավոր օրեր՝ 7, 14, 21, 28
 

Կույս (օգոստոս 23 – սեպտեմբեր 22) 

Հունիսին դուք մի քանի նյութական խնդիրներ կունենաք: Ինչ-որ մեկը ձեզ կխաբի: Այս ընթացքում դուք կարևոր որոշումներ կկայացնեք: Հունիսի սկզբին ճամփորդության կմեկնեք, իսկ կեսերին պետք է հաշվարկեք մի քանի վարկածներ որոշ իրադարձությունների կամ ինչ-որ ծրագրի վերաբերյալ:

Հաջողակ օրեր՝ 4, 18, 22, 23, 24

Վտանգավոր օրեր՝ 13, 19, 26

Կշեռք (սեպտեմբեր 23 – հոկտեմբեր 22)

Կշեռքներին սպասվում է ժամանակի սղություն: Պետք է ընտրություն կատարել և առաջնային նշանակություն տալ այն գնումներին, որոնք դուք չէիք նախատեսել: Հունիսի սկզբին ինչ-որ աշխատանքային շփումներ կլինեն, որոնք դուք ի շահ ձեզ կօգտագործեք: Հունիսի կեսերին ձեր վճռականությունը ձեզ հավելյալ նպաստներ կտա: Կարելի է  ասել, որ դուք հաջողության բանալին կգտնեք: 

Հաջողակ օրեր՝ 6, 7, 14, 21, 26, 27, 28

Վտանգավոր օրեր՝ 1, 3, 10, 17, 22, 29, 31

Կարիճ  (հոկտեմբերի 23 -նոյմեբերի 21)

Կարիճներին խնդիրներ են սպասվում: Այս ընթացքում դուք կկարողանաք լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնցից կախված են ձեր ծրագրերի իրականացումը: Հունիսի կեսերին դուք մեծ շահույթ կունենաք: Հունիսի վերջին ձեր հորիզոնները կընդարձակվեն և կմեծանան ձեր հնարավորությունները:

Հաջողակ օրեր՝ 1, 10, 28

Վտանգավոր օրեր՝ 2, 6, 13, 16, 20, 23, 27, 30

Աղեղնավոր (նոյեմբերի 21 - դեկտեմբերի 21)

Աղեղնավորների մի շարք երազանքներ ի կատար կածվեն: Հաջողությունը ձեզ հետ է ամենուր: Ամսվա սկզբին դուք մի շարք բանակցություններ կունենաք տարբեր կազմակերպությունների անդամների հետ: Հունիսի կեսերին բեկումնային կլինի ձեզ համար: Իսկ ամսվա վերջին դրական փոփոխություններ կլինեն աշխատավայրում:

Հաջողակ օրեր՝ 2, 12, 29, 30

Վտանգավոր օրեր՝ 11, 25

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 - հունվարի 19)

Հունիսի սկզբին դուք մտերիմ հարաբերություններ կհաստատեք այն մարդկանց հետ, որոնք դուք համարում եք ձեր գործընկերները: Ամսվա կեսին դուք կազատվեք որոշ գործոններից, և դա ձեզ վստահություն կպարգևի: Հունիսի վերջին դուք պետք է որոշեք ձեր ծրագրերը և սկսեք այդ ուղղությամբ աշխատել:

Հաջողակ օրեր՝ 4, 7, 14, 24, 28, 31

Վտանգավոր օրեր՝ 2, 9, 12, 19, 23, 26, 30

Ջրհոս (հունվարի 20 – փետրվարի 18)

Ջրհոսները հունիսին իրենց ազատ կզգան, քանի որ կազատվեն մի շարք պարտականություններից: Հունիսի սկզբին ձեզ սպասվում են լուրջ փոփոխություններ, իսկ կեսերին կառուցողական համագործակցությունից մեծ շահույթ ձեռք կբերեք: Հունիսի վերջին կկազմակերպեք որևէ միջոցառում, որի ժամանակ մի շարք պայմանավորվածություններ ձեռք կբերեք:

Հաջողակ օրեր՝ 4, 6, 7, 11, 18, 28

Վտանգավոր օրեր՝ 1, 15, 29

Ձկներ

(փետրվարի 19 – մարտի 20)

Հունիսին դուք պետք է ի մի բերեք ձեր վարքագիծը: Ամսվա սկզբին որևէ արկածախնդրության զոհ կդառնաք: Ամսվա կեսերին դուք պետք է իրականացնենք որոշ ծրագրեր: Իսկ վերջին ձեզ սպասվում է հաճելի, բայց հոգնեցուցիչ աշխատանք:

Հաջողակ օրեր՝ 6, 8, 12

Վտանգավոր օրեր՝ 4, 18, 25

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել