Առաջարկում եմ, քանի էլ ավելի խայտառակ չենք եղել, մի հատ վարչապետին կից չգիտեմ ինչ ստեղծվի, որ իրեն ուղարկած նկարների ժամկետի վերաբերյալ ճշտումներ անի, պարզի՝ արդյո՞ք էս կամ էն լուսանկարը կամ վիդիոն պարետի որոշումների խախտում ա, թե՞ ոչ, նոր հրապարակի վարչապետը։

Ու ջայնամ, թե էդ մարմնի պատասխանատուները բյուջեից ավելորդ գումար որպես աշխատավարձ չեն ստանա։ Նույնիսկ կարևոր չէ, որ վարչապետի՝ էդ նկարներ տեղադրելու վարքը նորմալ չէ, գոնե դրանից հետո երկրի թիվ մեկ պատասխանատուն ֆեյսում 5 րոպեն մեկ նկար, վիդեո տարածել-ջնջելով չի զբաղվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել