Պարոն վարչապետ,
Ախր ակնհայտ է, որ այս նկարով պարզապես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն են շնորհավորել։ Ախր ակնհայտ է, որ նոր լուսանկար չէ։ Նայեք երեխաների ու մեծահասակների հագուկապին գոնե։ Ո՞նց կարելի է այս աստիճանի անզգույշ գտնվել, ախր խոսքը երկրի ղեկավարի պաշտոնական ֆեյսբուքյան էջով գրառումներ կատարելու մասին է։ Գուցե անձամբ Դուք չեք գցել, բայց Ձեր լիազորությամբ Ձեր աշխատանքային թիմն է հրապարակել։ Սա էլ որերերդ դեպքն է, երբ հրապարակում եք, հետո՝ ջնջում։ Սա էլ որերորդ դեպքն է, որ մասնավոր ընկերությունները հայտարարություն են տարածում, որ Ձեր էջով ապատեղեկատվություն է տարածվել...

Լավ, ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի։ Երեկ ռեստորանային ինչ-որ համալիր էր արձագանքել ապատեղեկատվությանը։ Հիմա վստահ եմ՝ քիչ անց այս կազմակերպությունն է հայտարարություն տարածելու, հետո՞։ Դարձել ենք ծաղրի առարկա:

Դադարեցրեք, խնդրում եմ, պարոն վարչապետ։ Դադարեցրեք։ Անջատեք Ֆեյսբուքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել