Tert.am-ը գրում է․

Եգիպտոսում արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին աշնանից շուտ չեն սպասում, հայտնում է atorus.ru կայքը։

Երկրի կառավարությունում զբոսաշրջության գործունեության վերսկսման շուրջ քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում երկրի զբոսաշրջության և ավիացիայի նախարարություններին հանձնարակական է տրվել օտարերկրացիների ընդունման հատուկ սխեմա մշակել։ Հնարավոր ժամկետների մասին հայտարարություն չի արվել։

Եգիպտական զբոսաշրջային պալատների ֆեդերացիայից հայտնել են, որ, երկրում կորոնավիրուսային իրավիճակը հաշվի առնելով (պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավելի քան 27 000 վարակակիր և 1 100 մահ), օտարերկրյա զբոսաշրջության «վերաբացումը» սպասվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Կազմակերպությունից հույս են հայտնել, որ այդ ընթացքում արդեն վարակի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի։ Եթե ավելի վաղ դա տեղի ունենա, ապա հնարավոր կլինի «վերանայել ժամկետները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել