Aysor.am-ը գրում է․

Դիմակ չկրելու համար քաղաքացուն բերման ենթարկող ոստիկանների գործողությունների իրավաչափությունը միանշանակ կստուգվի, բայց շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Այն քաղաքացին, ով համակեցության կանոներից փորձում է ընդվզել և ոստիկանին հրահրելով՝ ներքաշել ինչ-որ բաների մեջ, ոստիկանները ճիշտ են անում: Եթե նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, ով ոչինչ չի արել, անպայման այդ ոստիկանը կպատժվի մարդու պատիվը նսեմացնելու համար: Միաժամանակ, ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը, և որտեղ գտնեն, որ պետք է ուժ կիրառել, պետք է կիրառեն», - ասաց ոստիկանապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել