Ապաշնորհության և հանցավոր անգործության հետևանքով 252 մարդու մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Հայաստանի քաղաքացին պետք է ցանկանա և պահանջի (!!!), որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա` պայմանով, որ կոռուպցիոն բուրգ երկրում չպետք է լինի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է ասում: Սա ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, որովհետև ծխախոտի, ադամանդի ու զենքի մաքսանենգության հետ առնչություն ունեցող Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիոն բուրգից՝ հերիք չէ, դեռ մի բան էլ խոսում է պետական կառավարման բոլոր, կրկնում եմ, բոլոր ոլորտները ձախողած ու տապալած իր անպիտանների խմբակի աշխատավարձերի բարձրացումից:

Բարոյականության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ, օրինակ, Տաթևիկ Ռևազյանը բարձր աշխատավարձ ստանա հայկական քաղավիացիան ոչնչացնելու և եվրոպական սև ցուցակ գցելու համար: Զոհրաբ Մնացականյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանին հանձնելու բանակցություններ վարելու համար: Արայիկ Հարությունյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա երկու տարվա ընթացքում ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպել չկարողանալու համար: Արսեն Թորոսյանը բարձր աշխատավարձ պետք է ստանա առողջապահական համակարգը պայթեցնելու և 252 ՀՀ քաղաքացու գլուխ ուտելու համար: Տիգրան Ավինյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ստեղծված պարետատան աշխատանքը հրաշալի կերպով տապալելու համար:

Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան նաֆարով հանդերձ` աներձագով, եղբոր տղայով, կնոջ վարսավիրով, բարձր աշխատավարձ ստանա` երկիրը ատելության դժոխքի վերածելու, տնտեսությունը պայթեցնելու և «կիրթ ու կառուցողական» Ալիևի կոշիկները լիզելու համար: Բախտներս բերեց, որ ժողվարչապետն ամաչեց ասել, որ պետությունն արտասահմանյան գործակալների որջ դարձնելու համար պետք է հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ստանա նաև Լարիսա Մինասյանը:

Երկրորդ կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել: Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող: Կրկնում եմ` Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող:

#Հրաժարական_տուր
#Փրկիր_կյանքեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել