News.am-ը գրում է․

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 115-ի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ 54 նոր դեպք է հաստատվել։

Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը NEWS.am-ին հայտնեց, որ բոլոր վարակակիրները, իր տեղեկությամբ իրենց լավ են զգում։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ից ֆաբրիկան փակվել է 72 ժամով։ Այդ որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ հաստատվեց, որ ֆաբրիկայի աշխատակիցներից 3-ի մոտ վարակ կա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել