Panorama.am-ը գրում է․

Իսպանիան ցամաքային սահմանները կբացի Պորտուգալիայի և Ֆրանսիայի հետ հունիսի 22-ին՝ բարձր զգոնության ռեժիմի ավարտից հետո: Մադրիդը կպահպանի վերահսկողության իրավունքը, բայց միևնույն ժամանակ, հուլիս ամսվանից սկսած, կառավարությունը նախատեսում է վերացնել պարտադիր կարանտինը երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար: Այս մասին գրում է Euronews-ը։

Այսպես թե այնպես, ԵՄ բոլոր երկրները ծրագրում են մոտ ապագայում սահմանները բացել հարևանների հետ, բայց այդ պլանները հեռու են միշտ համաձայնեցված լինելուց: Այսպիսով, կարանտինից հետո «բացված» Չեխիան առաջիններից մեկն է, որ թույլ է տալիս Ավստրիայի բնակիչներին մուտք գործել երկիր, բայց ավստրիացիները փոխադարձաբար չեն բացել սահմանները:
Նույն իրավիճակն է Ալպերում. ավստրիական կողմը սահմանները փակ է պահում, իսկ իտալացիները ողջունում են իրենց հարևաններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել