Tert.am-ը գրում է.

Տասը օր է ջերմող քաղաքացուն բուժօգնություն չեն ցուցաբերում. «Արդեն տասը օր է ջերմում եմ, տանը սկեսուրս է ապրում՝ տարիքով ռիսկային խմբում, ով նույնպես հիվանդ է, կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեմ, գրանցված եմ «Մեդլայն»֊ում, չեն թեստավորում, շտապօգնության բրիգադը պատշաճ օգնություն չի ցուցաբերում»։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Ստեփանյանը։ Նա ասաց, որ երեք անգամ շտապօգնություն են հրավիրել, միայն առաջին այցի ժամանակ է բժիշկը ներարկում արել, մյուս երկու անգամվա ընթացքում օգնություն չի ցուցաբերվել, և քանի որ բժիշկները կասկածել են, որ կորոնավիրուս ունի, պացիենտին չեն մոտեցել։

«Այնուհետև այցելել եմ «Մեդլայն», որտեղ և գրանցված եմ, թերապևտն ասաց՝ վիճակդ նորմալ է, սակայն վերադարձել եմ տուն և վիճակս կտրուկ վատացել է, հիմա էլ ինձ վատ եմ զգում։ Երեկ էլ գնացել եմ «Մեդլայն», որպեսզի թեստավորեն, սակայն ասացին, որ այսօր ժամը իննին գնամ, գնացել եմ ու թեստ չկար։ Ասացին՝ վարորդը գնացել է թեստ բերի, մինչև հիմա բերում է, չկա թեստ։ Այնտեղ ուշագնաց եղա, սակայն քանի որ բժիշկը կաակածում է, որ կորոնավիրուսակիր եմ, ասել է՝ պատուհանը բացեք, թոզ մաքուր օդ գա»,֊ասաց տիկին Ստեփանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել