Tert.am-ը գրում է․

Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ, որը հրավիրել էր Մեծ Բրիտանիան, 8.8 մլրդ դոլար գումար է հավաքվել հաջորդ հինգ տարիների ընթացքում պատվաստանյութի հետազոտության համար:

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հինգշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Միջոցառումը, որի ժամանակ նախատեսվում էր 7.4 մլրդ դոլար հավաքել, գերազանցել է իր նպատակակետն ավելի քան մեկ մլրդ դոլարով:

«Մենք ֆանտաստիկ 8.8 մլրդ դոլար ենք հավաքել Gavi-ի՝ առաջիկա 5 տարվա կարևոր աշխատանքի համար»,- ասել է Ջոնսոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել