News.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգ ընկերություն է ընտրել որպես COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության թեկնածու, այդ թվում՝ Moderna Inc-ին, AstraZeneca Plc-ին եւ Pfizer Inc-ին, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ընտրված ընկերությունները կստանան լրացուցիչ պետական միջոցներ, աջակցություն կլինիկական փորձարկումների գործում, ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցություն:

Նշվում է, որ Սպիտակ տունն այդ մասին կհայտարարի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Միացյալ Նահանգները նախատեսում է լայնածավալ կլինիկական փորձարկումներ անցկացնել, որոնցում ընդհանուր առմամբ 100.000-ից 150.000 կամավորներ է ներգրավված՝ մինչեւ տարվա վերջ արդյունավետ պատվաստանյութ տրամադրելու համար: Նպատակին հասնելու համար կառավարությունը պլանավորում է թեստավորումը սկսել հուլիս ամսի կեսերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել